«Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք: Առավել ևս մի քաղաքական ուժի, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը», այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ին:

Ըստ Փաշինյանի՝ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի այդ իրականության հետ և գնահատական չտա իր իսկ վերնախավի մի հատվածի՝ հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, այդ քաղաքական ուժը ՀՀ-ում ուղղակի չունի ապագա:

«Դա վերաբերում է նաև այն բոլոր քաղաքական ուժերին, ովքեր այդ քաղաքական ուժի հետ մի մեծ կլոր սեղանի շուրջ նստած էին: Այսինքն՝ հեռացող գնացքի անիվների տրոփյուններ ենք մենք ընդամենը լսում: Մի երգ կար՝ չուկ-չակ»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ կրթությունը նուրբ ոլորտ է, պետք է ուշադիր լսեն բոլոր փաստարկները, քննադատությունները, հղկեն սխալներն ու շարժվեն առաջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...