Atrchanak

Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն նախասրահում: Մահացել է ծառայության մեկ աշխատակից, ևս 5-ը՝ վիրավոր են:

Հրաձգությունը սկսվել է Մոսկվայի ժամանակով 18:10-ին՝ Լյուբյանկայի հրապարակի տարածքում: Իրավապահները արգելափակել են փողոցները և սկսել տարհանել հասարակական տրանսպորտի ուղևորներին: Մոտ 19:15 իրավապահները հայտարարել են, որ չեզոքացրել են հանցագործին:

վելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին ենթադրյալ հրաձիգի ինքնություն: Նա Մոսկվայի շրջանի 39-ամյա բնակիչ Եվգենի Մանուրովն է։ Նրա մասին հանտնի է միայն այն, որ սիրել է զենքեր և մասնակցել տարբեր մրցումների:

Коммерсантъ-ի տվյալներով, բացի «Սայգա» տեսակի զենքից, նրա մոտ հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարք: Տղամարդու գործողության դրդապատճառներն անհայտ են:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •