Oligarxner Serj Lfik Samvel

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբահավաք մեքենաների խնդրին ու դրա շուրջ քննարկումներին:

«Ես ձեզ հետևյալ օրինակը բերեմ՝ երբ քաղաքում բնական աղետ է և, օրինակ, ինչ-որ մեկն առաջարկում է այդ բնական աղետը հաղթահարելու գործում աջակցել, շատ անտրամաբանական կլինի, որ որևէ օգնություն մերժվի: Ես կարծում եմ, որ այն իրավիճակը, որը Երևան քաղաքում կար, դա բնական աղետի պես մի բան էր: Դա նույնն էր, որ ջրհեղեղ լիներ, և որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր, հրաժարվեին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հարցադրում արեց՝ կա՞ այստեղ կասկած, որ դա կարող է լինել կոռուպցիոն երևույթ: «Այս վերջին օրերին, երբ շատ քննարկվեց Սամվել Ալեքսանանի թեման, ես տեղեկություններ պահանջեցի և պարզվեց, որ այդ նվիրատվությունից առաջ էլ, հետո էլ ի՞նչ է տեղի ունեցել: Մի սեփականաշնորհված մանկապարտեզ Երևանի քաղաքապետարանը հետ է վերցրել և վերադարձրել է համայնքին: Երկրորդ օրինակը, նրա ընտանիքին պատկանող մի շինարարության կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել: Օպերայի շրջակայքում նույն մարդն ուներ սրճարան, որն ապամոնտաժված սրճարանների թվում է: Իսկ ընդհանուր առմամբ մտահոգություն կարող է լինել հետևյալի վերաբերյալ, որ այս հարաբերությունները թերևս մենք կարիք ունենք ավելի լայն համատեքստում հասկանալ, և հասկանալ, թե ինչպես են աշխարհի ավելի խոշոր քաղաքացներում կարգավորվում այս կարգի հարաբերությունները: Գուցե անհրաժեշտ է նման դեպքերին կամ իրավիճակներին տալ կոնկրետ իրավական կարգավորումներ»,- ասաց վարչապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...