Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին

- in Ով ով է ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին  առաջադրված մեղադրանքի շուրջ դիտարկումներին:

«Օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ինձ զարմացրեցին դրա հետ կապված արձագանքները: Շատերը նշում են, թե ինչ զավեշտ է՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Կարծես՝ ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով: Հայտ է ներկայացվում՝  խնդրում եմ մեկ քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի սահմաններում: Հետո դրանից  բխում է հաջորդ հարցը, թե ինչու ես պատվիրել 400 մլն դրամանոց գործ, այլ ոչ թե 4 մլրդ դրամանոց: Այնպիսի տպավորություն է, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է: Այսինքն, ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Պետական բյուջեի ընդհուպ 1 000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության բարձր մակարդակին հասնելը Կառավարության ամենօրյա օրակարգի հարցն է:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովում ունեցած իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, ՀՀ պետական բյուջեի միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում: Ներառյալ նաև վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը ես չեմ կարող 100 տոկոս արդյունավետ համարել: Ուզում եմ ասել, որ դա նույնպես անձամբ իմ օրակարգի հարց է: Ուզում եմ խոստովանել, որ միշտ չէ, որ դրանով զբաղվել եմ բավարար ինտենսիվությամբ, որովհետև եղել են ավելի գլոբալ խնդիրներ, սակայն, ինչպես ասել եմ, մեր գործերը լավ են, հետևաբար, ավելի շատ օրակարգ սպասարկելու հնարավորություն կա: Ընդհուպ 1 000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակարգի հարցեր են»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...