Շահեն Հարությունյանը ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա

- in Հասարակություն

Քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։

Հիշեցնենք, որ ՌԴ Արմավիր քաղաքի դումայի պատգամավորներից մեկը ներկել էր հայկական եկեղեցու տարածքում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Ավելի ուշ Շահեն Հարությունյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր արարքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments