Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ` Աբգար Խ., ծնված 1991 թ.), «BMW M3» (վարորդ` Էդգար Բ.), «Lexus GX470» (վարորդ` Արթուր Հ.), «Opel Zafira» (վարորդ` Մեսրոպ Մ.) եւ «Lexus IS250» (վարորդ` Աիդա Պ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդն արգելափակված է:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes», «Lexus GX470», «Opel Zafira» եւ «Lexus IS250» մակնիշների ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Դեկտեմբերի 28-ին, ժամը 17:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ղեւոնդ Գ., ծնված 1988 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Արամ Ս., ծնված 1980 թ.), «Ford Transit» (վարորդ՝ Արամ Չ., ծնված 1993 թ.), «Opel Vectra B»  (վարորդ՝ Էրիկ Խ., ծնված 1997 թ.), «Opel» (վարորդ՝ Նարեկ Ա., ծնված 1988 թ.), «Nissan Fuga» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1992 թ.), «Mercedes Sprinter» (վարորդ՝ Անդրանիկ Խ.), «BMW E46» (վարորդ՝ Ահարոն Վ., ծնված 1987 թ.), «Opel Sintra» (վարորդ՝ Մնացական Բ., ծնված 1982 թ.), «BMW X5» (վարորդ՝ Ալբերտ Ս., ծնված 1988 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Մ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, իսկ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան` կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW E46» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Անահիտ Վ.-ն (ծնված 1985 թ.), «Opel Vectra B» եւ «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաների վարորդները դուրս են բերվել տեղի ուժերով:

Տուժածներ Ահարոն Վ.-ին եւ Էրիկ Խ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են օգնություն, իսկ Ղեւոնդ Գ.-ին հոսպիտալացրել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան:

Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corona» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լաուրա Պ.-ին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •