Ո՞րն է ամանորյա միջոցառումների վրա այդքան գումար ծախսելու նպատակը․ վարչապետի պարզաբանումը

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պարզաբանել է, թե որն է ամանորյա միջոցառումներին այդքան գումար հատկացնելու նպատակը։

«Կառավարությունը բավականին մեծ գումար է հատկացրել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար՝ մոտ 270 մլն դրամ, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար ենք մենք դա անում։ Կներեք արտահայտությանս համար, խնդիրը բացարձաապես ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու մասին չէ։ Մեր կարծիքով՝ մենք սրանով լուծում ենք, և այս ավանդույթը շարունակելով ու զարգացնելով պետք է լուծենք շատ կարևոր սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր։ Ի՞նչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը։ Նախ, գիտեք, որ ՀՀ շատ քաղաքացիներ Ամանորը նշում են հանրապետությունից դուրս, ինչը բավականին լուրջ տնտեսական խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահասում են, և մենք խնդիր ենք դրել, որ մեծ թվով քաղաքացիներ Ամանորը դիմավորեն Հայաստանում»։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...