Որքան ձայն կստանային կուսակցությունները, եթե վաղը ընտրություններ կայանային

Elections 2017

Gallup International ընկերության հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրել է քաղաքական դաշտի վերաբերյալ նոյեմբեր ամսին անցկացրած վերջին հարցումների արդյունքները:

Ըստ հարցումների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում է 85%-ը, իշխանություններին՝ 57.5%-ը: Խորհրդարանական ընդդիմությանը վստահում է ավելի քան 28%-ը, իսկ արտախորհրդարանական ընդդիմությանը՝ 19%-ը:
Հարցին, թե ում կընտրեին, եթե ընտրությունները լինեին վաղ, Իմ քայլի օգտին կքվեարկեր 61.3%-ը, Բարգավաճ Հայաստանին՝ 14.2%-ը, Լուսավոր Հայաստանին՝ 3.9%, ՀՅԴ-ին՝ 2.5%, ՀՀԿ-ին՝ 1.5%, Սասնա ծռերին՝ 1.1%: Մյուս կուսակցությունների հավաքել են 1%ից քիչ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...