Որքան մոտենում է հատուցման պահը, առնետները ակտիվանում են․ Քոչարյանն ու Սարգսյանը պետք է դատապարտվեն ցմահ

- in Կարծիք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել։

Ըստ մեղադրանքի՝ նրա որոշմամբ պետությանը պատճառվել է մոտ 5 մլրդ դրամի վնաս։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բոլորը սպասում էին, որ նրան մեղադրանք կառաջադրվի Մարտի 1-ի գործով, սակայն մեղադրանք առաջադրվեց այլ գործով։ Ինչո՞ւ` հարցին քաղաքագետ Արկադի Վարդանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ընդհանրապես շատ-շատ գործերով դեռ կմեղադրվի։ Այն, ինչ առաջադրվեց երեկ, դա ընդամենը չնչին մասն է, բայց կարևոր է, որ գործընթացը սկսվեց։ Մենք տեսնում ենք, որ, որքան մոտենում է հատուցման պահը, այնքան այդ «առնետներն» ավելի ակտիվ են դառնում՝ փորձում են պաշտպանվել։ Դրա վառ ապացույցը երեկ անմիջապես հնչած ՀՀԿ-ի արձագանքն էր, որն այդ ամենն անվանեց քաղաքական հալածում։ Ես երբ նման բառակապակցություն լսում եմ, իմ մոտ զարմանք է առաջանում, որովհետև բոլոր կարկառուն հանցագործները, որոնք այդ 25 տարիների ընթացում կատարել են քաղաքական բնույթի ծանրագույն հանցագործություններ, տրամաբանորեն պետք է հետապնդվեն նաև քաղաքականապես։ Նրանք քաղաքական հանցագործներ են, և իհարկե պետք է լինեն քաղաքական հալածյալ։

Այն հանցագործը, որը տարիներ շարունակ դավաճանել է ժողովրդին, ոտնահարել է ժողովրդի իրավունքները, որը թալանել, կեղեքել է ժողովրդին, պետք է լինի քաղաքական հալածյալ։ 20 տարին քիչ ժամանակ չի, և այդ ժամանակահատվածում կատարվել են հանցագործություններ, որոնք այդպես էլ մնացել են անպատիժ։ Հասկանալի է, որ արդարության նկատմամբ ժողովրդի ծարավն ավելի ու ավելի էր մեծանում, և ես կարծում եմ, որ այդ ծարավը երեկվանից որոշ չափով հագեցվել է, և պետք է հագենա մինչև վերջ։ Մինչև վերջնական հագեցումը շատ ժամանակ կա, և մենք դեռ շատ բաներ կտեսնենք: Որքան մոտենում է հատուցման պահը, առնետները ակտիվանում են․ Քոչարյանն ու Սարգսյանը պետք է դատապարտվեն ցմահ»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments