«Օրենքով գողերը» հերթական անգամ ապօրինի հատեցին Ուկրաինայի սահմանը և ցանկացան վերականգնել իրենց ազդեցությունը քրեական աշխարհում:

Մեկ ամսում ոստիկանությունը ձերբակալեց հանցավոր աշխարհի երեք հզոր գողերի, հայտնում է Ազգային ոստիկանության կայքը

Դատարանի որոշմամբ՝ Դատո Սֆանը, Թենգո Պիտերսկին (նույն ինքը՝ Թենգո Գալսկին) և Լաշա Օչամչիրսկին վեց ամսով տեղավորվել են օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացարանում, որին հաջորդում է հարկադիր արտաքսումն Ուկրաինայից:
Ոստիկանությունը նշել է, որ «օրենքով գողերը» հերթական անգամ ապօրինի հատել են Ուկրաինայի սահմանը և ցանկանում են վերականգնել իրենց ազդեցությունը քրեական աշխարհում:

Նրանք նախատեսում էին վերահսկողություն հաստատել հանցավոր խմբերի վրա, որոնք կատարում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, այդ թվում`կողոպուտ, բնակարանային գողություններ, մեքենաների գողություններ, առևանգումներ, շորթում և այլն: «Ավանդույթները» շարունակելու համար նախատեսվում էր կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության մեջ ներգրավել երիտասարդների:

Եվ այսպես, Օդեսայում Ազգային ոստիկանության ռազմավարական հետաքննության վարչության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Դատո Սֆանին: Նա 21 տարի ազատազրկված է եղել ծանր հանցագործությունների, հիմնականում` կողոպուտների համար: Բացի այդ, 2019-ի ընթացքում իրավապահները բազմիցս ձերբակալել են նրան:

Նոյեմբերի 22-ին Ռիվենի շրջանի «Կիև-Չոփ» մայրուղու վրա իրավապահ մարմինները ձերբակալել են «օրենքով գող» Թենգո Պիտերսկուն: Նա մեկնում էր մայրաքաղաք՝ հանդիպելու «ընկերներին»՝ ազդեցության ոլորտների վերաբաշխման և իր հետագա «գործունեության» հարցը քննարկելու համար:

Նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում ռազմավարական քննչական բաժնի աշխատակիցները ձերբակալեցին Լաշա Օչամչիրսկուն, որը հայտնի է Սվան անունով: Նշվում է, որ հանցավոր միջավայրում նա հանդես է գալիս որպես «արբիտր» և պահպանում է բարեկամական հարաբերություններ տարբեր երկրների քրեական հեղինակությունների հետ:

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ մայիսի վերջին Դոնեցկի մարզում ոստիկանությունը ձերբակալել է «օրենքով գող» Գլեբ Կինեշեմսկուն, որը եկել է Ռուսաստանից: Նա նույնպես, դատարանի որոշմամբ, վեց ամիս ժամկետով գտնվում է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացարանում: Նրան բռնի կերպով վտարելու են Ուկրաինայից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...