Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը սկսվեց

- in Հասարակություն

Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը սկսվել է։ 

Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից Պատրիարքարանում են հավաքվել համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 աշխարհիկ պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։

Պատրիարքի աթոռի համար պայքարում է Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է, ով նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել էր Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։

Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է:

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...