Russia

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, զրկել է Ռուսաստանին՝ միջազգային մրցաշարի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից` 4 տարով:

Այս մասին գրում է WADA-ի մամուլի ծառայությունը: Շվեյցարական Լոզանում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններ, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների):