Serj Robert

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ինչպե՞ս կմեկնաբանեք հարցին քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց․ «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ, եթե Սերժ Սարգսյանը չի մեկուսացվելու, պատասխանատվության չի ենթարկվելու, հեղափոխությունն իր խնդրի մեջ կմնա առկախ։ Մենք կարող ենք շնորհավորել մեր ժողովրդի այն զանգվածին, որոնք պետություն են ուզում։ Պարզ է, որ այստեղ պետք է ավելի շատ ասվի։ Իհարկե, մեղմ է ասված։ Գումարների հաշվով, ես կարծում եմ, որ կարող է շատ ավելին լինել, բայց նա բանդա է ստեղծել՝ հակապետական ուժ։ Դրա համար ես միշտ ասել եմ՝ Սերժ Սարգսյանը եթե չի մեկուսացվել, ապա նա ընդհատակ աշխատելու է։ Ես իշխանություններին առաջարկում եմ զգույշ լինել՝ բոլոր պարագաներում, ու պետք է նրան զրկել պայմանական ընդհատակը կառավարելուց: Սերժ Սարգսյանը միևնույն է դատվելու է. Քոչարյանը շուտով կերգի»։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...