Տեսահարցազրույց. Արմեն Ավետիսյան. Կոշ գյուղում խնդիրները շատ շատ են …

Դեկտեմբերի 8-ին ՏԻՄ ընտրություններ են հանրապետության մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում:

Կոշ գյուղական համայնքում առաջադրվել են 3 թեկնածուներ՝ Էդմոն Ադամյանը, Արմեն Ավետիսյանն ու արդեն 15 տարի համայնքը ղեկավարող Աշոտ Ենգիբարյանը: Ծաղրածուի ազգանվամբ գյուղապետ Աշոտ Ենգիբարյանն, ինչպես երեք տարի առաջ, նույն անազնիվն է, նախապես պայմանավորված ժամից րոպեներ առաջ լքում է հանդիպման վայր գյուղապետարանն ու հեռակապով անգամ դառնում անհասանելի, իսկ գյուղապետարանից մեկը պատճառաբանեց, թե ճնշումն իջել էր՝ գնաց, մյուսը, թե՝ ճնշումը բարձրացել էր՝ գնաց, իսկ ինքը գյուղապետն ու գյուղապետի թեկնածուն հենց մեր կողքով սլացավ ու փախավ հանդիպման վայրից՝ իր ՇեվրոլեՆիվայով: Նրա մասին կոշեցիների կողմ և դեմ կարծիքներով հրապարակումն՝ առաջիկայում:

Ստիպված եղանք զրուցել միայն առաջադրված մյուս երկու թեկնածուների հետ: Ստորև ներկայացնում ենք մեր տեսահարցազրույցը Կոշ գյուղի գյուղապետի թեկնածուներից, ավագանու անդամ Արմեն Ավետիսյանի հետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...