ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Տոնական օրերին գնալու եմ մի քանի ներկայացումներ դիտելու, նվիրելու եմ տոմսեր:

Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հարազատների հետ: Չէ՞ որ Ամանորն ընտանեկան տոն է»,- գրել է նա:

Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը կարելի է գտնել այստեղ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •