«Փնտրվում» են իրական մարդասպանները. Ովքեր են կատարել Մարտի 1-ի 10 սպանությունները

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի իրադարձությունների իրական պատկերի բացահայտման հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ 10 սպանությունները չեն կատարվել ոստիկանության կամ բանակի կողմից:

Ոստիկանության աշխատակիցներին կարգադրել են օդ կրակել միայն այն բանից հետո, երբ արդեն զոհերը եղել են: Իսկ կարգադրել են կրակել, որպեսզի թաքցնեն հետքերը:

Հետագայում ոստիկանության աշխատակիցներին տարբեր գրավիչ առաջարկներ են արվել իրենց վրա վերցնելու սպանության պատասխանատվությունը՝ դրա դիմաց խոստանալով խոշոր դրամական պարգևներ և չափազանց փոքր պատժաչափեր, բայց ոչ ոք չի համաձայնել: Հետո ապացույցներն այնպես են խճճել, որ շատ դժվար է բացահայտել, թե իրականում ովքեր են եղել իրական մարդասպանները»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...