Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին և քաղաքապետ Հայկ Մարությանի սեղանին փողկապ դրեց:

Մարությանն էլ ասաց, որ փողկապը նվիրելու է շեյխերին և շեյխուհիներին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն Հայկ Մարությանին մեղադրում է Աբու Դաբիից եկած ներդրողներին պատշաճ վերաբերմունք ցույց չտալու համար: Հայկ Մարությանն էլ խոսել էր նրանց անհարգալից վերաբերմունքի մասին՝ նշելով նաև, որ եկել էին ջինսերով և մարզակոշիկներով՝ չպահելով դրեսկոդ: