Kievyan kamurj

«911» ծառայություն դեկտեմբերի 19-ին, ժամը 19:37-ին տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին գտնվում է Հաղթանակ կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հովհաննես Խ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: