Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

- in Իրավունք
dat

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ներկայացրեց իր որոշումը  ինքնաբացարկի վերաբերյալ, որի միջնորդությունը ներկայացրել էր դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Պապոյանը նշեց, որ բավարարում է միջնորդությունը և ինքնաբացարկ է ներկայացնում:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը: Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...