Աբխազիայի դատարանն անվավեր է ճանաչել նախագահի ընտրությունների արդյունքները

- in Ընտրություններ
dat
Աբխազիայի գերագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով ուժի մեջ էին թողնվել նախագահական ընտրությունների արդյունքները:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որը կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին, ձայների 47.39%-ով հաղթել էր գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: Նրա մրցակիցը՝ Ալխաս Կվիցինիան, ստացել էր 46.19%: Կվիցինիան դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Ընդդիմությունը պնդում է, որ ընտրվելու համար Խաջիմբան պետք է ստանար ձայների ոչ թե պարզ, այլ բացարձակ մեծամասնությունը: Գերագույն դատարանը որոշել է, որ վերընտրություններ պետք է նշանակվեն:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...