Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահի հրաժարականի օգտին

- in Միջազգային
Ator

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ պետության ղեկավարը հրաժարվել էր լքել պաշտոնը, բայց համաձայնել էր բանակցել ընդդիմության հետ:

Նախագահի հրաժարականը պահանջել են ցուցարարները, որոնք ներխուժել են վարչակազմ և շրջափակել այն: Հարձակման պահին շենքում աշխատակիցներ չեն եղել:

Խաջիմբան անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել և հայտարարել, որ, անհրաժեշտության դեպքում, հանրապետությունում կարող է արտակարգ դրություն մտցվել:

Ուժայինները ուժեղացված ռեժիմի են անցել:

Աբխազիայում ցուցարարները դժգոհ են նախագահական ընտրություններում պարտված ընդդիմադիր Ալհաս Կվիցինիի գործի դատական լսումներից, 2019-ի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունից, ինչպես նաև երկրում առկա սոցիալ-տնտեսական վատ իրավիճակից և կոռուպցիայից:

Հունվարի 9-ին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում ընդդիմադիրները գրոհել են նախագահի նստավայրը՝ պահանջելով գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը:

Ընդդիմությունը դատական ատյաններում վիճարկում է 2019 թվականի նախագահի ընտրությունների արդյունքները, որում ընդամենը 1000 ձայնի առավելությամբ Խաջիմբան հաղթել է Ալխաս Կվիցինիային:

Նախագահի նստավայրի վրա գրոհից և բախումներից հետո Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել և նախագիծ ընդունել Խաջիմբայի հրաժարականի պահանջով: Աբխազիայի ղեկավարը մերժել է և ասել, որ հրաժարական չի տալու:

Խորհդարանում նախագիծն ընդունվել է 19 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: Փաստաթուղթը հրապարակվել է առանց ստորագրության: Ստորագրությունը պետք է դներ խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան, սակայն նույն օրը նա սրտի նոպայով հոսպիտալացվել է: Խորհրդարանի որոշումը որևէ պարագայում իրավական ուժ չունի, քանի որ Աբխազիայում չկա նախագահի իմփիչմենթի ընթացակարգ:

Խաջիմբան իր հերթին երկխոսության կոչ է արել: Նրա կարծիքով, ընդդիմությունը գիտակցել է, որ դատարանում իր պահանջն անհեռանկար է և որոշել է արմատական քայլերի դիմել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments