Ալեն Սիմոնյան. Հրայր Թովմասյանն առաջարկը փոխանցել է Արթուր Վանեցյանի միջոցով

- in Կարծիք

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Ազատություն ռադիոկայանի եթերում պատմել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը զանգել է իրեն, որ փոխանցել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առաջարկը:

Սիմոնյանը նշել է, որ 2019 թվականի սկզբին Հրայր Թովմասյանը Վանեցյանի միջոցով հայտնել է, որ պատրաստ է ամեն ձևով աշխատել իշխանությունների համար: Սիմոնյանը կասկած ունի, որ այդ պահին, երբ Վանեցյանը խոսում էր իր հետ, միացված էր նաև բարձրախոսը, և հնարավոր է, Վանեցյանի մոտ էր նաև Թովմասյանը: Սիմոնյանի խոսքով, դրանից մի քանի օր անց անսպասելի գրկախառնության արժանացավ Հրայր Թովմասյանից, որն ասաց՝ նորմա՞լ ա հիմա ամեն ինչ:

Սիմոնյանը նշեց, որ ասել է՝ «Նորմալ ա, ասացի: Հասկացա, որ դա մեր խոսակցության շարունակությունն էր»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments