Ակնհայտորեն լուսանցք մղեց ռոբասերժական համակարգն ու Արցախում նրանց թեկնածուին՝ Վիտալի Բալասանյանին

Serj Robert

Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն՝  անդրադառնալով ռևանշիստական փորձերին, նկրտումներին, ասել է, թե հայտնի շրջանակները հիմա էլ փորձում են Լեռնային Ղարաբաղում վերարտադրվել.

«Հիմա էլ տենց ջախջախված վիճակից, ոմանք հույս ունեն, որ այ «մեր վերջին շանսը»՝ Արցախի նախագահական ընտրությունները, որ բոլորի կողմից և ժողովրդի կողմից մերժված ինչ-որ մեկին ինչ-որ մանիպուլյացիայի արդյունքում դարձնել Արցախի նախագահ։ Բայց էդ էլ չի ստացվելու, որովհետև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարների և կառավարությունների, իշխանությունների համար այս սցենարը պարզ ա, այդ սցենարի սպառնալիքները ազգային անվտանգության համար պարզ ա, ու այդ սցենարը պարզ ա նաև Արցախի ժողովրդի համար»։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ամրագում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների միասնականությունը՝ ակնհայտորեն լուսանցք մղելով ռոբասերժական համակարգն ու Արցախում նրանց թեկնածուին՝ Վիտալի Բալասանյանին։

Այստեղ մի պահ շեղվենք բուն նյութից ու նկատենք, որ հին համակարգը կրեատիվ մոտեցումներով աչքի չի ընկնում ու փորձում է Արցախն օգտագործել ներքաղաքական նպատակներով՝ ինչպես դա եղել է ոչ հեռավոր 1998-ին, երբ, այսպես կոչված, ղարաբաղյան կլանն, ըստ էության, պետական հեղաշրջում կազմակերպեց Հայաստանում։ Նույն տակտիկան ընկած է նաև հիմա իրականացվող «հիբրիդային պատերազմի» հիմքում։

Արցախում  մարտի 31-ին կայանալիք ընտրություններից առաջ նախկինները կիրառում են «հիբրիդային պատերազմին» բնորոշ նույն մանիպուլյատիվ հնարքները՝ ապատեղեկատվություն տարածելով «հողեր հաննձնող» Նիկոլ Փաշինյանի մասին։ Պատահական չէ, որ երեկ Փաշինյանը որոշել էր պատռել Սերժ Սարգսյանի «դիմակը»՝ նրան ոչնչացնելով նաև գաղափարական, քաղաքական հարթություններում՝ հակադարձելով «հող հանձնողի» պիտակը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս Փաշինյանը մամուլից հրապարակում է մեջբերել, որում նշվում է այն ժառանգությունը, որն ինքը ստացել է Սերժ Սարգսյանից. մինչև հեղափոխությունը բանակցություններ ընթացել են տարածքներ վերադարձնելու շուրջ: Փաշինայնն ասել է՝ թող հիմա Արցախի նախագահի թեկնածուներն ասեն` համաձա՞յն են այդ տարբերակին։

«Առաջարկում եմ և պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Սա կարևոր, չափազանց կարևոր շեշտադրում ա, որպեսզի շահարկումները վերանան։ Որովհետև երբ որ ես դարձել եմ վարչապետ, առաջարկ ա եղել, որ ես նույն կետից շարունակեմ բանակցային պրոցեսը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալով», – հայտարարել է Հայաստանի ղեկավարը։

Փաշինյանի «չելենջն» անմիջապես ընդունվեց Արցախի նախագահական կամպանիայի հիմնական երեք թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի ու Մայիս Մայիլյանի կողմից, որոնք, ըստ էության, շարունակեցին նախկինների թեկնածու Վիտալի Բալասանյանին մարգինալացնելու մարտավարությունը։

Նիկոլ Փաշինյանը գերներալի անունը երեկ ընդհանրապես չհիշատակեց, փոխարենն՝ անդրադռանալով նրա հիմնական հովանավոր Սերժ Սարգսյանին, մասնավորապես նրա Զագրեբի ելույթին։ «Զագրեբում տեղի ունեցածը դուք ելույթ ե՞ք համարում», – հարց է տվել Փաշինյանը, լրագրողի դրական պատասխանից հետո շարունակելով․ «Ես կհամարեի խղճահարության արժանի դրսևորում»։

Ըստ ամենյանի՝ «հմուտ շախմատիստ» Սերժ Սարգսյանը տանուլ է տալիս նաև արցախյան պարտիան, որը կարող է լինել նրա քաղաքական «կարապի երգը»։ Ի դեպ, նման հեռանկարն ամենևին էլ չեն բացառում անգամ հին իշխանության ներկայացուցիչրները, որոնք այս օրերին քննարկում են իրենց ճամբարի նոր առաջնորդի, լիդերի հարցը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments