Աշխարհի 2153 միլիարդատերերն ավելի հարուստ են, քան Երկրի բնակչության 60%-ը

- in Սոցիալական

Վերջին տասնամյակում աշխարհի միլիարդատերերի թիվը կրկնապատկվել է, և նրանք ավելի հարուստ են, քան աշխարհի բնակչության 60%-ը: Այս մասին վկայում են Oxfam կազմակերպության տվյալները:

22 ամենահարուստ մարդիկ ավելի շատ հարստություն ունեն, քան Աֆրիկայի բոլոր կանայք: Եթե աշխարհի ամենարահուստ 1%-ը անցած տասնամյակում հարստության լրացուցիչ 0.5 տոկոս հարկ վճարեր, հնարավոր կլիներ 117 միլիոն նոր աշխատատեղ ստեղծել ծերերի ու մանուկների խնամքի, կրթության ու առողջապահության ոլորտներում:
Oxfam-ի տվյալների համաձայն՝ աշխարհի 2153 միլիարդատերերը ավելի մեծ կարողություն ունեն, քան ամենաաղքատ 4.6 միլիարդ մարդիկ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments