Ավտովթար-վրաերթ Երեւանում. ВАЗ-21124-ը բախվել է КАМАЗ-ին ու վրաերթի ենթարկել սանմաքրման աշխատակիցներին. Կա 1 զոհ, 1 վիրավոր

- in Սոցիալական

Երեւանում հունվարի 11-ին, ժամը 00:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 27-ամյա Հարություն Հարությոնյանը իր վարած ВАЗ-21124 մակնիշի 35 RM 072 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երեւանի բնակիչ, 66-ամյա Վլադիմիր Ղահրամանյանի կողմից շահագործվող КАМАЗ 432535 մակնիշի 862 LՍ 01 համարանիշի ավտոմեքենային:

Վթարից հետո Հ. Հարությունյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 57-ամյա Բասե Մամոյանին եւ Երեւանի բնակիչ, 66-ամյա Ասյա Սաֆոյանին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթեւեկելի գոտի, Բ. Մամոյանը տեղում մահացել է, Ա. Սաֆոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վիրավորն ու մահացածը աշխատում էին Երեւանի քաղաքապետարանի սանմաքրման ընկերությունում, որպես մաքրուհիներ, իսկ վարորդ Հ. Հարությունյանը աշխատում է «Մուսալեռ» ՍՊԸ-ում:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments