Արամ Գասպարիչի մեղադրանքը Սերժ Սարգսյանին

- in Պնակալեզներ
serzh-sargsyan

Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, խոսելով ԱԱԾ նախկին Պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին, դրա համար պատասխանատվության մի զգալի մաս փաստացի դրել է Սերժ Սարգսյանի վրա:

Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարել է, որ այստեղ կա նաեւ շատ երիտասարդ տարիքում Կուտոյանին չափազանց կարեւոր պաշտոնի նշանակելը, որը գուցե հոգեբանական մեծ բեռ է եղել համակարգում ճանապարհ չանցած երիտասարդի համար, ու եթե չլիներ այդ նշանակումը, այսօր կարող էր չլինել եւ մահը:

Անկասկած, բոլորի համար էր զարմանալի եւ անսպասելի Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետի պաշտոնում նշանակելու Սերժ Սարգսյանի որոշումը:

Գեորգի Կուտոյանն ԱԱԾ տնօրեն նշանակվեց Գորիկ Հակոբյանից հետո: Կուտոյանը գործնականում լինելու էր Սերժ Սարգսյանի հենարանը քաղաքական իրական հենարանի եւ լեգիտիմության բացակայության պայմաններում, երբ միաժամանակ ակնառու էր, որ նրանից հրաժարվում է նաեւ Մոսկվան՝ Ասոցացման համաձայնագրից հրաժարում եւ ԵՏՄ անդամակցում պարտադրելուց հետո:

Այստեղ է, որ Արամ Գասպարի Սարգսյանի շուրթերով կամա թե ակամա բարբառում է նախկին իշխող համակարգի «ցավը», որն ամենեւին կապված չէ ԱԱԾ նախկին պետի մահվան հետ, այլ՝ իշխանությունից այդ համակարգի հեռանալու հետ:

Սերժ Սարգսյանի համար Գեորգի Կուտոյանը լինելու էր հենարան, եւ Սարգսյանը նրան չէր նշանակի այդ կարեւոր պաշտոնին, եթե չունենար վստահություն ու համոզվածություն, որ նա պատրաստ է դրան:

Գործնականում այդ նշանակումը Սարգսյանի համար եղավ առանցքային՝ հետագա ներքին ու արտաքին մարտահրավերները կառավարելու տեսանկյունից, այն դեպքում, երբ Հայաստանում մի քանի տարի շարունակ ձեւավորվել էր այսպես ասած ընդդիմադիր մի լայն բեւեռ, որը չէր խորշում բացահայտ աջակցել Հայաստանի ինքնիշխանության հանդեպ արտաքին մարտահրավերներին՝ այդ գնով Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար:

2016-ին ընդառաջ սակայն Մոսկվան հրաժարվեց ոչ միայն Սարգսյանից, այլ նաեւ այդ բեւեռից՝ իր հայտնի փորձագետներից մեկի միջոցով հայտարարելով, թե ովքեր ակնկալում են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանում գալ իշխանության, զբաղված են կլոունադայով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments