Արայիկ Հարությունյանի հաղթանակը կանխորոշված է. Ղարամյանը չի գնա երաշխավորված պարտության

- in Մամուլ
Arayik Harutyunyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Սփյուռքի, Հայաստանի և Արցախի մի խումբ հասարակական գործիչներ, մտավորականներ ստորագրել են Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին պետ, ներկայումս ԱԱԾ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արշավիր Ղարամյանին ուղղված նամակի տակ, որով նրան առաջարկում են իր թեկնածությունն առաջադրել այս տարվա մարտին կայանալիք ԱՀ նախագահական ընտրություններին:

Նամակի հեղինակները համարում են, որ արցախցին պետք է նրան վստահի երկրի ղեկավարումը, քանի որ միայն Ղարամյանը կարող է կոնսոլիդացնել Արցախի հանրությանը:

Չնայած դրան, նամակի հեղինակ սփյուռքահայերից մեկը մեզ փոխանցեց, թե իրենք հասկանում են, որ Ղարամյանը մերժելու է իրենց, որովհետև նա չի գնա երաշխավորված պարտության: «Վերջերս Արցախում էի ու հասկացա, որ Արայիկ Հարությունյանի հաղթանակը կանխորոշված է, բազմաթիվ արցախցիներ նրա մասին խոսում են «նախագահ Հարությունյանով»»,- նշեց մեր զրուցակիցը»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments