Բոլոլա – քաշքշուկ խորհրդարանում՝ ով է ճիշտ, ով՝ սխալ

- in Կեղտոտ լվացք

«Ես ակնկալում եմ Բարգավաճ Հայաստան կուսացության նախագահի արձագանքը։ Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը չի ներկայացնում այս պահին այդ կուսակցության և խմբակցության հավաքական դիրքորոշումը։ Ես խմբակցությանը դիմելիս՝ ուղղակի շարունակում եմ սպասել ու ակնկալել, որ ԲՀԿ անունից ներողություն խնդրեն»,- խորհրդարանում լրագրողներին ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով իր և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վեճին։

Արման Բաբաջանյանն ասաց, որ ինքն ընդհանրապես հեռու է ԱԺ դահլիճը քրեական ռազբորկայի վայր դարձնելու մտքից։

Արման Բաբաջանյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ որոշեց արձագանքել Գևորգ Պետրոսյանի՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ ելույթին, ինչից էլ սկսվեց այսօրվա վեճը։

«Ես չգիտեմ, թե ում նկատի ուներ Գևորգ Պետրոսյանն իր ելույթի վերջնամասը կառուցելիս, բայց նա դիմում էր կառավարությանը։ Եվ ես կարծում եմ, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր իրեն հարգող պատգամավոր, ով պատվիրակված է այստեղ ներկայացնելու Հայաստան պետության շահը, առնվազն պետք է անարձագանք չթողներ այդ ելույթն ու դրա բովանդակային մասը։ Եվ հեռու եմ այն մտքից, որ Գևորգ Պետրոսյանը կոնկրետ անձի կարող էր նկատի ունենալ, իմ վերաբերմունքն էլ առահասարակ երևույթին է ուղղված և այն մտայնությանը, որը գերակշռող է ԲՀԿ-ում։ Բայց ես հույս ունեմ, որ այդ աշխարհայացքն այնուամենայնիվ դոմինանտ չէ, և այդ ուժի կազմում գտնվող ողջամիտ հատվածը իր մեջ ուժ կգտնի գնահատական տալու տեղի ունեցածին»,- հավելեց Բաբաջանյանը։

Նա նշեց, որ քրեական ենթամշակույթի վերաբերյալ այս քննարկումները նորանոր շերտեր են բացահայտում մեր քաղաքական ներկապնակում բույն դրած այն արատավոր երևույթներում, որոնք խորը արմատներ ունեն։

«Ես նշեցի, որ նախորդ իշխանությունների սոցիալական բազան հիմնված է եղել հենց քրեական տարրերի վրա, և մենք պետք է պատրաստ լինենք նորանոր մարտահրավերների, որոնք գալու են հենց այդ կողմերից։ Եվ վերջերս մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ քրեական որոշ շրջանակներ լրատվամիջոցներ են համակարգում, և նրանցից առանձին գործիչներ արդեն հայտարարություններ են հանրայնացնում, սա արդեն ահազանգ է։ Եվ որպես քաղաքական գործիչ՝ ես անձնապես և մյուս քաղաքական ուժերը պետք է անարձագանք չթողնենք»,- ասաց Բաբաջանյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ վատ չի զգում իր խմբակցության անդամների պահվածքի համար՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին։
«Ես ինձ վատ եմ զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում և սադրում են պատգամավորներին»,- ասաց Աբովյանը։ Նա նշեց, որ Գևորգ Պետրոսյանի ելույթի մեջ չկար ոչ վիրավորանք, ոչ զրպարտություն։
«Լարվեց իրավիճալը, բայց սադրանք էր։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակում պետք չէ ման գալ սենսացիա, ոչ մի ողբերգություն չկա։ Ես Գևորգ Պետրոսանի ելույթը գնահատում եմ օբյեկտիվ»,- ասաց նա։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր տեղի ունեցած վեճի մասնակից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկեց:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները. Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքներից»,- ասաց Միրզոյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments