Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին. սա անցյալի արձագանքն է, որ նման ձեւով հասնում է մեր ականջին

- in Հասարակություն

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու իր գործընկերները ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրից ապշահար են։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ այս պահին որեւէ մեկնաբանություն չի կարող անել, մամուլից է տեղեկացել եղելության մասին։

Ալեն Սիմոնյանն իր ցավակցությունը հայտնեց Կուտոյանի հարազատներին՝ վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում դեպքի մանրամասները կպարզվեն։

Դիտարկմանը, որ Գեորգի Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել, հնարավոր է՝ շատ տեղեկությունների է տիրապետել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ խոսքը վերաբերում է մարդու կյանքին՝ անկախ նրանից՝ ինչ պաշտոն է զբաղեցրել․

«Ես չեմ կարծում, թե այդ շրջանում ԱԱԾ-ում աշխատելով՝ նա այդքան մեծ բեռ է կրել։ Ինքնասպանությունը կամ սպանությունը տարբեր հետեւությունների առիթ են։ Առաջարկում եմ սպասել նախաքննական մարմնի մեկնաբանությանը»։

Սիմոնյանը կարծում է, որ այս դեպքը կարելի է համարել նախկինի արձագանք, որ նման ձեւով հասնում է իրենց ականջին․

«Հետեւություններ պետք է անենք։ Ինձ թվում է՝ մի բացասական գործընթաց է տեղի ունենում, որ կողքով անցնում է, եւ մենք դրա հետ առնչություն չունենք, եւ ցավում եմ, որ այդ գործընթացը մարդկանց կյանք է արժենում»,- ասաց Սիմոնյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments