Գիտնականները գտել են կատարյալ սուրճի բաղադրատոմսը

- in Հասարակություն
Surch

Գիտնականները մշակել են մաթեմատիկական բանաձև «կատարյալ» էսպրեսո պատրաստելու համար:

Matter ամսագրում տպագրված հոդվածում հետազոտողները բացատրել են, որ փորձում են օպտիմալացնել սուրճի պատրաստման գործընթացը, որպեսզի մշտապես ապահովեն հիանալի կայուն համը և խնայեն սուրճի հատիկները:

ԱՄՆ-ում, ըստ արդյունաբերության ստանդարտների, ըմպելիքի վերջնական ծավալը պետք է լինի 25-35 մլ: Սուրճը պատրաստելիս՝ ջուրը 92-95 աստիճանում 20-30 վայրկյան մղվում է բարձր ճնշման տակ: Մեկ բաժակի համար պահանջվում է 7-9 գրամ սուրճ:

Գիտնականները նշել են, որ շատ սրճարաններ չեն պահպանում այդ ստանդարտները: Բացի դրանից, ժամանակակից սուրճի մեքենաները թույլ են տալիս բարմենին ձեռքով կարգավորել ջրի և սուրճի քանակը, ինչի պատճառով գավաթից գավաթ ըմպելիքի համը տարբերվում է։ Ընդհանուր առմամբ, էսպրեսսոյի համի վրա ազդում են սուրճի հատիկի ավելի քան երկու հազար քիմիական միացություններ։

Համեղ սուրճի գրավականը լավ մանրացնելն է, քանի որ դա մեծացնում է սուրճի և ջրի շփումը: Գիտնականների մաթեմատիկական մոդելը ցույց տվեց, որ դա չէ լավագույն մեթոդը, քանի որ չափազանց մանր մասնիկները խցանում են զտիչը, և դրա պատճառով ջրի և հիմքի համամասնությունը խախտվում է: Ի վերջո, հետազոտողները եզրակացրին, որ «կատարյալ» էսպրեսսոյի համար պետք է խոշոր աղացած սուրճի ավելի քիչ քանակ։ Բացի դրանից, օգտագործվող ջուրը պետք է քիչ եռացնել։

«Եթե 20-ի փոխարեն օգտագործեք 15 գրամ սուրճ և դրանք ավելի խոշոր աղաք, ապա կստանաք հիանալի ըմպելիք: Պատրաստումը 25-ի փոխարեն կտևի 7-14 վայրկյան: Դրանից սուրճն ավելի բուրավետ կլինի, կկոտրի դառնահամը, ինչու չէ, նաև կխնայի ձեր միջոցները»: – EurekAlert պորտալը մեջբերում է ուսումնասիրության հեղինակներից մեկի՝ Օրեգոնի համալսարանի քիմիկոս Քրիստոֆեր Հենդոնի խոսքերը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments