Դոնբասում իրավիճակը սրվել է․ կան վիրավորներ

- in Միջազգային
Tank

Օրվա ընթացքում անջատողական ստորաբաժանումները 5 անգամ խախտել են հրադադարը Դոնբասում, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրերով արգելված զենքի տեսակներից: Վիրավորվել են Ուկրաինայի զինված ուժերի ութ մարտիկներ:

Այս մասին հայտնում են Միացյալ ուժերի գործողությունների շտաբի մամուլի կենտրոնից՝ գրում է korrespondent.net-ը:

Հրաձգությունն իրականացվել է Պեսկի, Կրասնոգորովկա, Պավլոպոլ, Վասիլևկա և Օրեխովո բնակավայրերի տարածքում:

Ռուսաստանի ԱԳՆ-ը նախօրեին հայտարարել էր, որ  առաջընթաց չի տեսնում Դոնբասում հակամարտության լուծման գործում: ՍԱԳՆ-ում կարծում են, որ Կիևի նոր կառավարությունը չի շտապում իրականացնել իր նախընտրական խոստումները:

Մոտ 50 զինյալներ տանկերով և մարտական մեքենաներով  հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա  Իդլիբ նահանգի Աբու Ջրեֆ գյուղի տարածքում: Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 18-ին, հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորնկովը՝ հայտնում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով՝ հարձակումը սկսվել է հունվարի 17-ին: «Զինյալների առաջխաղացումը եղել է մինչև 1,2 կմ խորությամբ և մինչև 500 մետր ճակատով», – պարզաբանել է Բորնկովը: Նա հավելել է, որ ջիհադիստները վեց տանկ են օգտագործել սիրիական բանակի դիրքերի վրա հարձակվելու համար:

Կառավարական ուժերին հաջողվել է հետ մղել ահաբեկիչների հարվածը, ուստի նրանք ստիպված են եղել նահանջել:

Այնուամենայնիվ, տարածքում բախումները շարունակվել են հունվարի 18-ին՝ նշել է կենտրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ հարձակումների համար պատասխանատվությունը կրում են «Խայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալները։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments