Երկու բան, որ պետք է հասցնի Պուտինը. Երեւանի քայլը

- in Հրապարակ

ՌԴ Դաշնային ժողովին Պուտինի ամենամյա ուղերձից հետո ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հրաժարականը  վկայեց, որ Ռուսաստանում իշխանության խնդրի եւ Պուտինի հեռանալու գործընթացը կարող է հանգուցալուծվել ավելի արագ, քան 2024 թվականը:

Որքա՞ն արագ տեղի կունենա դա, կախված է թերեւս արտաքին առանցքային պայմանավորվածություններից, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին ակնարկում էր ՌԴ նախագահը: Միեւնույն ժամանակ, Պուտինի իշխանության ամեն օրը թանկ է նստում Ռուսաստանի վրա: Այդ գինը զգում են թե ռուսաստանցիները, թե առավել եւս ինքը՝ Պուտինը:

Հատկանշական է, որ իշխանության հարցում արագություն նա հավաքեց մերձավորարեւելյան նոր իրողությունների ֆոնին: Այդ առումով, ՌԴ նախագահը մի կողմից առաջարկում է պայմանավորվել, մյուս կողմից նաեւ կա խնդիր՝ կհասցնի՞ մինչեւ հեռանալը, կամ ի՞նչ կհասցնի:

Այդ հարցն էական է նաեւ Հայաստանի համար, երկու կարեւոր ուղղությունների իմաստով: Կհասցնի՞ Պուտինն ավարտին հասցնել Ադրբեջանում իշխանափոխությունը, մինչեւ իշխանությունից իր հեռանալը:

Մյուս հարցը, շաղկապված առաջինի հետ, ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի չեղարկումն է: 1921 թվականին լրանում է պայմանագրի 100 տարելիցը եւ Անկարան ու Մոսկվան պետք է որոշեն ինչ անել հետո: Այդ իմաստով հարցը նույնիսկ կարող է դրվել կտրուկ՝ կամ Պուտինը ձեւավորում է Ռուսաստանի նոր իշխանություն, հասցնելով հեռանալուց առաջ չեղարկել այդ պայմանագիրը, կամ Պուտինը իշխանությունը հանձնում է Թուրքիային՝ այդ պայմանագիրը կտակելով հաջորդ նախագահին էլ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments