Երևանը թանկ է Թբիլիսիից ու Բաքվից. հրապարակվել է բնակվելու համար ամենաթանկ քաղաքների ցանկը

- in Սոցիալական
Yerevan old

Numbeo տվյալների բազա կայքը հրապարակել է բնակության համար աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը, որում ներառված է աշխարհի 440 քաղաք:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում ռեստորաններում և խանութներում գները, տրանսպորտի և կոմունալ ծառայությունների գները, բնակիչների գնողունակությունը:

Երևանը ցանկում զբաղեցրել է 380-րդ տեղը՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի և Ուկրաինայի Միկոլաիվ քաղաքի միջև:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ցանկում 404-րդն է, իսկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն՝ 390-րդը:

Բնակվելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքները Շվեյցարիայում են՝ Ցյուրիխ, Բազել, Ժնև, Լոզան, Բեռն: 6-8-րդ և 10-րդ հորիզոնականներում նորվեգական քաղաքներն են՝ Ստավանգեր, Օսլո, Տրոնդհեյմ, Բերգեն: 9-րդը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments