Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

- in Սոցիալական
Bjjayin

Կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք կողոպտել են 14-ամյա աշակերտին։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որոնք պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք զանգահարելու պատրվակով մոտեցել են 14-ամյա աշակերտին և ստիպողաբար վերցրել նրան պատկանող iPhone XR տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները տաք հետքերով նշված կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դանիել Ա․-ին։ Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև նրա հանցակիցների ինքնությունը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցակիցներին և կողոպտված հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքի տեղեկություններով՝ կողոպտված երեխայի հայրը Երևանում գործող հանրահայտ բժշկական կենտրոններից մեկի տնօրենն է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments