Ինչքան անելիք ունենք այս մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ. Նազարյանը` քրեական բարքերի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման մասին

- in Կարծիք

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի քննարկմանը` կատարելով հետևյալ գրառումը.

«Որքան հեգնական է, որ քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պագամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը: Իսկ նրանցից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ մենք ռազբորկա չենք անում. ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա:

Եթե սա Հայաստանի բարձրագույն պետական ատյանի բաց և հանրային քննարկման ժամանակ են ոմանք իրենց թույլ տալիս, ուրեմն ինչեր են կատարվում, օրինակ` փակ հաստատություններում։ Ուրեմն ինչքան անելիք ունենք այս մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ օրենքների և ոչ միայն օրենքների միջոցով»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments