Ճգնաժամ. Լիբանանի հայ համայնքը՝ իսպառ վերացման եզրին

- in Մամուլ
Hayastan

«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանում քաղաքական և տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Լիբանանյան արժույթը շարունակում է արժեզրկվել՝ մեկ ամսում մոտ 50 տոկոս, բանկերում դոլար չկա, իսկ գնաճը անվերջ նոր ռեկորդներ է սահմանում:

Լիբանանի հայ համայնքը, որը ամենահինն է Սփյուռքի համայնքների մեջ և ընդունված է համարել Մայր համայնք, կանգնած է իսպառ վերացման եզրին: Լիբանանահայերն ու Լիբանանում բնակվող սիրիահայերը մասսայաբար դիմում են այդ երկրում Կանադայի դեսպանատուն՝ Կանադա տեղափոխվելու համար:

Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Կանադան սիրով ընդունում է այն ընտանիքներին, որոնք երիտասարդ են, և որտեղ կան 2 և ավելի երեխաներ: Որքան էլ ցավալի լինի, որևէ մեկը չի մտածում Հայաստան հայրենադարձվելու մասին»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments