Խայտառակության եզրին. Ինչու Քոչարյանի աջակիցները որոշեցին կուսակցություն չստեղծել Աղվան Վարդանյանի գլխավորությամբ

- in Մամուլ
Aghvan Hovsepyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանի աջակիցները նախորդ տարեվերջին որոշել էին կուսակցություն ստեղծել, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող էր գլխավորել նախկին ՀՅԴ-ական, նախկին սոցապ նախարար Աղվան Վարդանյանը:

Սակայն քոչարյանական թիմում հասկացել են, որ Վարդանյանը իր նախարարական անցյալով այնքան խոցելի է, որ կուսակցությունը կարող է ցանկացած պահի հայտնվել խայտառակության եզրին: Դրա համար որոշել են ո՛չ կուսակցություն ստեղծել, ո՛չ էլ ավելորդ անգամ խայտառակվել:

Հիմա նրանց ամբողջ հույսը Արթուր Վանեցյանն է, ում վրա էլ որոշել են կենտրոնացնել իրենց ռեսուրսները»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments