Համայնքի ղեկավարի տեղակալը զենքը հանձնել է ոստիկանություն

- in Իրավունք
zenq

Հունվարի 17-ին, Մարտունու ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հերթական զենքն է ներկայացվել Մարտունու ոստիկանություն:

Ծովինար գյուղի բնակիչ, 49-ամյա Գեղամ Գյուրջոյանը կամավոր հանձնել է 1 հատ 7,62 մմ տրամաչափի AKM տեսակի, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահեստատուփով: Պահեստատուփում եղել է 57 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Գ. Գյուրջոյանը ոստիկաններին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է տան նկուղում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և դրանք պատկանել են արցախյան ազատամարտի մասնակից, 1994 թվականին մահացած եղբորը՝ Մամիկոն Գյուրջոյանին:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Գ. Գյուրջոյանը աշխատում է Ծովինար համայնքի ղեկավարի տեղակալ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments