Հանձնաժողովը միջնորդել է ոստիկանության 36 ծառայողների նկատմամբ կիրառել կարգապահական տույժեր

- in Պաշտոնական
Vostikan

Ոստիկանությունը հատնում է, որ 2019 թվականի ընթացքում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 6 նիստ։

Դրանց ընթացքում քննարկվել է ոստիկանության 39 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ․ ընդ որում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը Հանձնաժողովի կողմից քննարկվել են կրկնակի, բացի այդ, 1 ծառայողի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից երկու նյութ է քննվել, որոնցից մեկի արդյունքներով ծառայողն ազատվել է ոստիկանությունից, իսկ մյուսը՝ դադարեցվել է:

Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել Ոստիկանության պետին ոստիկանության 36 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.

– 1 « նկատողություն»,

– 7 «խիստ նկատողություն»,

– 28 «ոստիկանությունից ազատում»:

Ինչպես և՝

– 4 ծառայողի վերաբերյալ ծառայողական քննությունը դադարեցվել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...