ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրումը շարունակվում է՝ կապված Լիբանանում շարունակվող ճգնաժամի հետ

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է երկարացնել դեռևս 2012թ. ընդունված կառավարության որոշման գործողության ժամկետը, որով Սիրիայում, Իրաքում և Լիբանանում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին իրավունք էր վերապահված այդ երկրների բնակիչներին տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագիր:

Այս որոշումը բացատրվում է Լիբանանում շարունակվող տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամով, որը կարող է հանգեցնել այդ երկրում բնակվող հայերի արտագաղթին»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments