Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը

- in Մշակույթ
grqer

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որ առավել հայտնի է որպես Հարի Փոթերի մասին վիպաշարի հեղինակ, Forbes-ի համաձայն՝ գլխավորել է 2019 թվականին ամենաբարձր վարձատրվող գրողների վարկանիշը:

Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նա ստացել է 92 միլիոն դոլար եկամուտ, ներկայում Հարի Փոթերի հեղինակի եկամտի զգալի մասը գալիս է ոչ թե գրքերի վաճառքից, այլ թեմատիկ այգիներից և թատերական ներկայացումներից:

Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է 2018 թվականի հաղթող Ջեյմս Փաթերսոնը՝ 70 միլիոն դոլար եկամուտով։ 2018-ին «Նախագահն անհետացավ» գիրքը, որը Փաթերսոնը համահեղինակել է Բիլ Քլինթոնի հետ, դարձել էր մեծահասակների սեղանի գիրքը:

Եռյակը եզրափակել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման՝ մոտ 36 միլիոն դոլար եկամուտով: Նրա «Becoming․ իմ պատմությունը» հուշագրությունը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով տարբեր ձևաչափերով և դարձել նաև 2018-ի բեսթսելեր:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...