Մարգոյի նոր պոռթկումը. Նա կապ ունի՞ Դիանա Հարությունյան էջի հետ

- in Պնակալեզներ
dzerbakalutyun

RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հեգնական ոճով անդրադարձել է Հայաստանում «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջ ձերբակալությանը:

«Հայաստանում ազգային անվտանգության ուժերը երկու օր զբաղված էին շատ վտանգավոր բլոգերի հետախուզմամբ: Բլոգերը ՖԲ-ում գրել էր, թե իբր Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Սոլեյմանիի սպանության կապակցությամբ: Բլոգերին բռնել են, տեսանյութ ձայնագրել, որտեղ նա փոխված ձայնով խոստովանել է, որ թշնամի է: Հիմա նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, այդ թվում հրապարակայնորեն ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք հարուցելը: Ինչպե՞ս եմ ես սիրում այդ ժողովրդավարական հեղափոխությունները», ըստ news.am-ի՝ գրել է նա:

Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը այլ կարկառուն ռուսահայերի հետ ստորագրել էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով նամակը: ԱԱԾ ձերբակալած տղամարդն այդ տեսանյութում հայտարարել է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն է: Հնարավոր է՝ դա է Մարգոյի այս գրառման դրդապատճառը, չնայած Քոչարյանին աջակցելու նամակից հետո նա հայտնվել էր տհաճ վիճակում ու տհաճ հարցադրումների տարափի տակ:

Հնարավոր է՝ դա հայտնի հոգեբանական վիճակն է, երբ այլեւս հնարավոր չէ կանգ առնել:

Մյուս կողմից, Դիանա Հարությունյան էջը գործում է վաղուց, եւ կան խոսակցություններ, որ այն այսպես ասած ունիվերսալ էջ է: Պետք է ասել, որ դրա պրոպագանդիստական կաղապարները խիստ նման են ռուսական պրոպագանդայի, այդ թվում RT-ի ոճին ու մեթոդաբանությանը: Հնարավո՞ր է, որ Մարգարիտա Սիմոնյանը նույնպես կապ ունի այդ էջի հետ:

Ի վերջո, ե՞րբ է Մարգարիտան վեր կանգնելու այս մանր խնդիրներից ու Կրեմլի առաջ դնելու 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի եւ այդ տարիներին իր նախապատմական հայրենիքում ցեղասպան գործողությունների աջակցման, հայկական տարածքների օկուպացման խնդիրները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments