Մելիք Մանուկյանի դեմ մահափորձը պատվիրող 50-ամյա կասկածյալը ներկայացել է քննչական բաժին

- in Իրավունք
dzerbakalutyun

Երեկ՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ 50-ամյա Պետրոս Սահակյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ դեռ ամիսներ առաջ, ում երեկ նաև մեղադրանք է առաջադրվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ, ով կասկածվում է նաև 2018 թվականին գործարարին պատկանող տարածքում վիճաբանություն անելու և ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments