Iran

Իրանում ուսանողները երկրորդ օրն անընդմեջ դուրս են գալիս բողոքի ցույցերի՝ իրանցի զինվորականների կողմից հունվարի 8-ին սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի կործանման համար պատասխանատու անձանց պատժելու պահանջով:

Twitter-ում տեսանյութեր են հրապարակվել, որոնք, ենթադրաբար, նկարահանվել են հունվարի 12-ին: Ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ:

Մասնավորապես, վերսկսվել են բողոքի ցույցերը Իրանի մայրաքաղաքում: Ցուցարարները հավաքվել են Շահիդ Բեհեշթիի անվան համալսարանի և Ալամե Տաբատաբայի անվան համալսարանի մոտ: Ուժայիններն արդեն հերթապահում են Թեհրանի փողոցներում, գրում են ականատեսները սոցցանցերում:

Ըստ նախնական տվյալների, բողոքի ցույցեր են ընթանում ևս մի քանի քաղաքներում, մասնավորապես՝ Սպահանում: Ըստ Reuters-ի, ցուցարարները վանկարկում են. «Նրանք (իշխանությունները) ստում են, որ մեր թշնամին Ամերիկան ​​է, մեր թշնամին՝ այստեղ է»: Նրանք «ամոթալի» են անվանել Իրանի պետական ​​հեռուստատեսության քարոզչությունը:

Ուսանողները վրդովված են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողություններից, որն, իշխանությունների աջակցությամբ, «հանցագործություններ է կատարում»:

Spread the love