Միշուստինը նշել է վարչապետի պաշտոնում աշխատանքի գերակայությունները

- in Միջազգային

Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, 383 պատգամավոր բաց քվեարկությամբ կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, ոչ ոք դեմ չի քվեարկել, 41 օրենսդիր ձեռնպահ է մնացել՝ գրում է RIA Novosti-ն:

Քվեարկությունից առաջ «Միասնական Ռուսաստան» խմբակցությունը հայտարարել է Միշուստինին միաձայն աջակցության մասին, «Արդար Ռուսաստանը» նույնպես որոշել է կողմ քվեարկել: Ըստ Վլադիմիր Ժիրինովսկու՝ LDPR-ի պատգամավորների մեծամասնությունը մտադիր է աջակցել Միշուստինին, կոմունիստական կուսակցությունը որոշել է ձեռնպահ մնալ:

Ի պատասխան՝ Միշուստինը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին աջակցության համար: Նա հավաստիացրել է, որ ապրիլին, երբ կկայանա Պետդումայի առջև Կառավարության հաշվետու զեկույցը, ինքը ավելի մանրամասն կներկայացնի Կառավարության նոր ուղղության մասին:

ՌԴ վարչապետի պաշտոնի թեկնածու Միխայիլ Միշուստինը Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության հունվարի 16-ի նիստում պատմել է նախարարների կաբինետի ղեկավարի աշխատանքի գերակայությունների մասին, տեղեկացնում է է «Ինտերֆաքս»-ը:

«Առաջին բանը, որն անհրաժեշտ է անել, այսօր սահմանադրական բարեփոխումներով, կառավարման բարեփոխմամբ լրջորեն զբաղվելն է եւ, իհարկե, ամենաարդիական տեղեկատվական տեխնոլոգիաներ ներդնելը»,-ասել է Միշուստինը:

Վարչապետի թեկնածուի ելույթով կարճ տեսանյութը հունվարի 16-ին Telegram-ալիքում հրապարակել է Պետդումայի խոսնակի խորհրդական Անաստասյա Կաշեւարովան:

Բացի այդ, Միշուստինը նշել է, որ մտադիր է ուսումնասիրել «Թվային տնտեսություն» ազգային նախագծի ծրագրերը: «Անկասկած, պետությունը պետք է թվային հարթակ լինի՝ ստեղծված մարդկանց համար»,-ասել է նա: Միշուստինը նաեւ հայտարարել է, որ ազգային նախագծերը լավ գործիք է համարում ՀՆԱ-ի աճի համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...