Միշուստինի և նրա կնոջ եկամուտների մասին

- in Ով ով է ...

«Կոմերսանտ» թերթը պատմել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և նրա կնոջ եկամուտների մասին։

2014 թվականին Միշուստինը եկամուտը 23,2 միլիոն ռուբլի է կազմել (նրա կնոջ եկամուտը՝ 160,1), 2015 թվականին՝ 19,5 միլիոն ռուբլի (80.9 միլիոն), 2016 թվականին 18,9 միլիոն ռուբլի (77,3 միլիոն), 2017 թվականին՝ 19,3 միլիոն ռուբլի (68.5 միլիոն), 2018 թվականին 19 միլիոն, (47,7 միլիոն)։

Ինչպես գրում է պարբերականը, Միշուստինի եկամուտների հիմնական մասը փողերի ներդրումների արդյունքն է, որոնք նա վաստակել է մինչև 2010 թվականը բիզնեսի մեջ։1992 թվականից Միշուստինն աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որի նպատակն էր «ներգրավել արևմտյան առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները Ռուսաստան»: 1995-96 թվականներին եղել է Մոսկվայի թեսթային լաբորատորիայի գլխավոր տնօրեն Լևոն Ամդիլյանի տեղակալը, ավելի ուշ դարձել է Միջազգային համակարգչային ակումբի կառավարման խորհրդի նախագահ:

Այդպիսով, երբ նա 1998-ին զբաղեցրեց ՌԴ Պետական հարկային ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը, իսկ 1999-2004 թվականներին դարձավ ՌԴ հարկերի և գանձումների հարցերով փոխնախարար, արդեն բավական ապահովված մարդ էր։

Պետական կառույցներում տասնամյա աշխատանքից հետո Միշուստինը լքեց պետական ծառայությունը և 2008 թվականին գլխավորեց «Միացյալ ֆինանսական խումբը», որը խոշոր ներդրումներ էր ղեկավարում, այդ թվում Խնայբանկում, «Գազպրոմում», «Ինգոստրախում»։ Բացի աշխատավարձից, նա գործարքներից բոնուսներ էր ստանում։

2010 թվականին պետական ծառայության վերադառնալու պարտադիր պայման էր նրա տնօրինած ակտիվների փոխանցումը։ Նա դրանք հանձնեց կնոջը՝ Վլադլենա Միշուստինային, և այդ պահից սկսած նա սկսեց ստանալ դիվիդենդները։ Դրանից հետո ակտիվները վաճառվեցին։ Ակտիվների վաճառքից գոյացած միջոցները արտացոլված են Միշուստինայի եկամուտներում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments