Նոր մանրամասներ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ

- in Ով ով է ...

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից: Մեր բացառիկ տեղեկություններով՝ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել երեկ: Դեպքի պահին, տանը մենակ է եղել, կինն ու երեխաները՝ ծնողների տանը: Եվ այսօր, երբ կինը գնացել է տուն, նրան հայտնաբերել է այդ վիճակում:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում. վարկածներից մեկը ինքնասպանությունն է։ Դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը հրազենային վիրավորումը ստացվել է այն զենքից, որն ամրակցված է իրեն: Կուտոյանի դին հայտնաբերվել է Պարույր Սեւակի բնակարաններից մեկում, որը նա գնել էր 4 տարի առաջ:  Բնակարանի պատերի վրա եղել են կրակոցների հետքեր: Նա դեպքի պահին տանը միայնակ է եղել:

Նա մշտապես չէր բնակվում Երեւանում, քանի որ կրթական ծրագրի շրջանակներում ընտանիքի հետ մեկնել էր Լոնդոն՝ սովորելու: Վերադարձել էր անցյալ տարեվերջին, գրում է կայքը:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգևատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է: Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարվում, որևէ այլ անձ չի եղել դեպքի վայրում, բացի քրեագետներից և այլ մասնագետներից»,- ասաց նա:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի խոսքով` այս պահին եղած տվյալներով հարուցում են քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:

«Կարող է լինել սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ և այլն: Հետագայում համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզ կլինի, թե ինչ է տեղի ունենում: Տեսանկարահանող սարքերի մի շարք զննություններ են արվել, տեսաձայնագրությունները արդեն առգրավման գործընթացում են»,- հավելեց Մելիքյանը:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը հայտնեց, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում:

«Դատաբժշկական փորձաքննությամբ վաղն արդեն ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»,- ասաց Մելիքյանը:

Հարցին` արդյոք գնդակները միայն Կուտոյանի զենքից են արձակվել, Մելիքյանը պատասխանեց, որ դա միայն պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո:

«Փորձաքննությամբ կպարզենք նաև՝ Կուտոյանի արյան մեջ ալկոհոլ կա՞ր, թե ոչ»,- եզրափակեց Մելիքյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments