Շարունակվում է տնային պայմաններում մորթված մսի վաճառքը

- in Մամուլ
mis

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպանդանոցային մսի վաճառքի մասին օրենքը արդեն մեկ շաբաթ է՝ մտել է ուժի մեջ, սակայն Երևանի թե՛ սուպերմարկետներում, թե՛ շուկաներում շարունակում են վաճառել տնային պայմաններում մորթված տավարի և խոզի միս:

Վաճառողներն ասում են, որ իրենց Սննդի անվտանգության տեսչությունից «մի թեթև» զգուշացրել են, սակայն իրենք շարունակելու են նույն ձևով աշխատել, քանի դեռ այս հարցում վերջնական հստակեցում չկա»:

«Ինչպես երևում է, մսավաճառների ու անասնաբույծների բողոքի ակցիաները բարդ խնդիրներ են ստեղծում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, անասնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսությունների բոյկոտը հանգեցրել է տեղական արտադրության մսի զգալի սակավության:

Եվ ահա, պարզվում է, որ դա մասնավորաբար ազդել է «Բարի Սամարացի» ընկերության գործունեության վրա. ընկերության հայտարարության համաձայն, տեղական արտադրության մսի քանակի նվազման հետևանքով ընկերության մսամթերքի որոշ տեսակներ հնարավոր է առժամանակ չարտադրվեն կամ արտադրվեն սահմանափակ քանակությամբ։

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ խնդրի կարգավորման ու մսի արտադրության ծավալների վերականգնման հետ իրենք վերստին կվերականգնեն ամբողջ տեսականին ու քանակությունը»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments