AJ

Ազգային ժողովում մեկնարկել է 2020 թվականի առաջին նիստը:

Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որոնցից մոտ երկու տասնյակը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման համար:

Օրակարգում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր:

Այս նստաշրջանում կքննարկվի նաեւ «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։