Պարոն Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկն անել

- in Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից վարչապետի նոր թեկնածու փնտրելու մասին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկին: Այս մասին Սիմոնյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Անլուրջ եմ վերաբերում առաջարկին, որովհետև վարչապետը ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ ժողովրդի թեկնածուն է, որովհետև ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից: Պարոն Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկը անել, և տեսնել, թե քաղաքացիներն ինչպես կարձագանքեն»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանի նշանակմանը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ Վանեցյանի թեկնածությունն ինքն է առաջարկել վարչապետին, և այսօր ցավում է, որ նման իրավիճակ է ստեղծվել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկել էր իրենց շարքերում վարչապետի նոր թեկնածու գտնել:

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր հրաժարականի մասին, այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել աշխատանքից:

Ալեն Սիմոնյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ: Այս մասին Թովմասյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Եթե ինքն իրոք Հայաստանի Հանրապետությունը սիրում է, կարծում եմ ճիշտ կլինի, որ մեզ բազմաթիվ մեղքերի մեջ մեղադրող տեքստ գրի և հրաժարական տա, և հանգիստ թողնի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments